Հայաստանն աջակցում է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ-պետությունների միջև երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագրին, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տվյալ Հայեցակարգն ընդունվել է ԱՊՀ երկրների կողմից՝ հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում:
«Մենք մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ այս ծրագրի ամբողջական իրականացման համար»,- ԱՊՀ երկրների եկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստի բացման ժամանակ ասել է Սարգսյանը:
Սարգսյանը պարզաբանել է, որ «այս հայեցակարգի նպատակն է միասնական ռազմավարական ծրագրերի մշակումը, ԱՊՀ երկրների երկաթուղային ճանապարհների ռազմավարական առաջնահերթությունների որոշումը»:
«Տվյալ նպատակին հասնելն ապահովող հիմնական խնդիրները երկաթուղային տրանսպորտի հատվածում ձևավորված միջազգային տրանսպորտային համակարգերը հաշվի առնելով՝ տրանսպորտային հաղորդակցությունների սխեմաների արդիականացումն է»,- ասել է նա:
Նպատակների թվում Սարգսյանը նշել է ԱՊՀ պետությունների տարածքներով միջազգային տրանսպորտային միջանցքների, ենթակառուցվածքների զարգացումը, ներառյալ արագընթաց երկաթուղու ստեղծումը, տեխնիկական չափանիշների համատեղ ապահովումը և այլն գործընթացներ:
«Փաստաթղթում նշված այդ խնդիրների իրականացումը նաև կնպաստի ԱՊՀ երկրների երկաթուղային շխատակազմերի համագործակցությանը և նախադրյալներ կստեղծի միջազգային պայմանագրերի մշակման, ինչպես նաև տվյալ ոլորտի միջպետական նպատակային ծրագրերի համար»:
Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը, որի 55-րդ նիստն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Երևանում, ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին երկաթուղային տրանսպորտի աշխատանքը միջպետական մակարդակով համակարգելու համար: -0-