ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և ԼՀ ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հինգշաբթի տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել՝ Լիտվայի պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Լիտվայի հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասը ներկայացրել են համաձայնագրի մանրամասները:
Նախագահը Կազելիաուսկասի հետ քննարկել է հայ-լիտվական տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը:
Բացի այդ, կարևորվել է նաև հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը: -0-