Սամարայի «Կռիլյա Սովետով» թիմի նախկին խաղացող Կարապետ Միքայելյանը, ով այժմ սրտի թանկ վիրահատության համար միջոցների կարիք ունի, «Р-Սպորտ» գործակալությանը հայտնել է, որ մտադիր չէ բուժման համար գումար խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հինգշաբթի ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ պատրաստ է վճարել Միքայելյանի վիրահատության համար:
«Անձամբ ինձ հետ ոչ ոք չի շփվել,- այդ հայտարարությունը մեկնաբանել է Միքայելյանը: - Սակայն Երևանի լրագրողներից մեկը զանգահարել է կնոջս և հեռախոսահամարներ թելադրել, որոնցով պետք է զանգահարեմ: Միայն թե ես չեմ պատրաստվում զանգահարել: Բացատրեմ՝ ինչու: Ես օգնության խնդրանքով դիմել եմ, բայց միաժամանակ զանգահարելու և օգնություն, գումար խնդրելու ցանկություն չունեմ: Ես դա չեմ ցանկանում»,- հեռախոսով ասել է Միքայելյանը:
«Բոլոր անհրաժեշտ հաշիվները բաց հասանելիությամբ են: Եթե նրանք (ՀՖՖ) ինչ-որ գումար ուղարկեն, ես շնորհակալ կլինեմ նրանց: Շնորհակալ կլինեմ նաև այն դեպքում, եթե դա չանեն, քանի որ նրանք արդեն արձագանքել են իմ օգնությանը՝ իմանալով, որ ես հիվանդ եմ»,- պարզաբանել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը:
Սեպտեմբերի վերջին Միքայելյանին դիլատացիոն կարդիոմիոպատիա էին ախտորոշել՝ սրտի ակտիվության եռակի նվազում: Նախկին ֆուտբոլիստին կարող է փրկել սրտի փոխպատվաստումը: -0-