Հանրահավաքների օրերին ոստիկանությունը չի փակում Երևան տանող ճանապարհները. Ոստիկանություն

27.10.2011, 14:28
Հանրահավաքների օրերին ոստիկանությունը չի փակում Երևան տանող ճանապարհները. Ոստիկանություն
Հանրահավաքների օրերին ոստիկանությունը չի փակում Երևան տանող ճանապարհները. Ոստիկանություն

Ոստիկանությունը չի փակում Երևան տանող ճանապարհներն ընդդիմության հանրահավաքների օրերին, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Համաձայն ընդդիմադիր առաջնորդների հայտարարությունների, Երևանում ընդդիմության հանրահավաքների անցկացման օրերին մայրաղաղաքի բոլոր մուտքերը փակ են լինում, և մարզերի բնակիչներին չի թույլատրվում մտնել մայրաքաղաք:

«Ես երբեք չեմ հանձնարարել փակել քաղաքի մուտքերը, ոստիկանությունը ճանապարհներ չի փակում»,- ասաց Սարգսյանը:
Նա չբացառեց, որ առանձին անձինք կարող են համոզել ծանոթներին քաղաք գնալու մտքից, սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, թե նման հանձնարարություն է տրվել ոստիկանապետի կողմից:

Վերջիվերջո, ինչպես կարծում է Սարգսյանը, մարդիկ ունեն իրենց քաղաքական նախասիրությունները, որոնցից ելնելով, կարող են խորհուրդ տալ չմասնակցել հանրահավաքներին, սակայն ոստիկանությունը դրա հետ կապ չունի:

«Ոստիկանությունը նստած բողոքի ակցիայի ժամանակ վերահսկել է երկրի օպերատիվ իրավիճակը և պարզապես հետևել է մայրաքաղաք մտնող և մայրաքաղաքից դուրս եկող ուղևորահոսքին, ինչը ոստիկանության անմիջական լիազորություններից է բխում»,- ասաց Սարսգյանը:
Ըստ նրա, նմանատիպ քայլերը ձեռնարկվում են դեպի մայրաքաղաք շարժվող տրանսպորտային միջոցների և մայրաքաղաքից դուրս եկող մարդկանց թվի վերաբերյալ տեղեկություն ունենալու նպատակով:

«Ես չեմ կարող անտեսել իրավիճակը, փակվել կաբինետում և նայել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Ինքս հետևողականության կողմնակից եմ, ինչը թույլ է տալիս հասկանալ մայրաքաղաքում տիրող մթնոլորտը և օպերատիվ դրությունը, ինչպես նաև հասկանալ դրա զարգացման միտումները՝ սրանք իմ անմիջական պարտականություններն են, և դրա համար անհրաժեշտ է վերահսկել երկրի հիմնական մայրուղիները»,- ասաց Սարգսյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հարնահավաքը ծրագրված է հոկտեմբերի 28-ին: Նախատեսվում է, որ միջոցառման ընթացքում ընդդիմության առաջնորդ, հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կներկայացնի այն քայլերը, թե ինչպես են  նրանք պատրաստվում հասնել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: -0-