425.9
7.41
407.52
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կարևորում է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ երկխոսության զարգացմանը. նախագահ

14:44
26 Հոկտեմբերի 2011

Հայաստանը կարևորում է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը, Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուընկալել այդ միջազգային կարևոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետերի:

Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Վեհաժողովի նիստը Երևանում անցկացնելու հնարավորության համար:

ՖՄԿ քաղաքակների քաղաքապետերի գլխավոր վեհաժողոցի գագաթնաժողովն անցկացվում է հոկտեմբերի 25-26-ը Երևանում: Միջոցառման շրջանակներում մասնակիցները քննարկում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գծով հետագա միջոցառումները և դիտարկում են Հայաստանի տարածքային զարգացման հեռանկարները:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները և դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը:

Ինչպես նշել են Սարգսյանն ու Դելանոեին, այժմ լավատեսորեն ու վստահ կարելի է ասել, որ համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև այդ ոգով կշարունակի զարգանալ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ միավորում է 56 պետություն և անդամ-կառավարություններ, 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 803 միլիոն մարդ: Կազմակերպության անդամ դառնալու գլխավոր չափորոշիչը Ֆրանսիայի հետ մշակութային կապերի առկայությունն է:

Հայաստանը 2008 թ.-ին դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ և առաջիկայում պատրաստվում է դառնալ ՖՄԿ-ի մշտական անդամ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը