ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այս օրերին հաստատված ցուրտ եղանակը պայմանավորված է Արևմուտքից ներթափանցած հզոր ցիկլոնով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության Կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքերով՝ վերջին օրերին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը նվազել է 8-10 աստիճանով, գիշերն այն կազմում է զրոյից բարձր 1-3 աստիճան, ցերեկը՝ զրոյից բարձր 8-10 աստիճան:
Ինչ վերաբերում է հանրապետության լեռնային շրջաններին, ապա այստեղ, ինչպես նշեց Սուրենյանը, օդի ջերմաստիճանը կգրանցվի զրոյից ցածր՝ ցերեկը կազմելով զրոյից ցածր 1 աստիճանից մինչև զրոյից բարձր 3 աստիճան:
Բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ ցուրտ եղանակի պատճառով ողջ հանրապետությունում մինչև հոկտեմբերի 28-ը սպասվում է անձրև և ձյուն:
Նա ավելացրեց, որ եթե այս գիշեր ձյուն է տեղացել Հայաստանի լեռնային շրջաններում, ապա մինչև հոկտեմբերի 27-ը ձյան տեսքով տեղումներ են սպասվում Լոռու և Սյունիքի մարզերում:-0-