ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 24-ին մեկնարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը :
«Նիստի ընթացքում քննարկվելու են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ :
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ռուսական կողմից գլխավորում է ռազմատեխնիկական հագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
Նիստի աշխատանքներն ավարտվելու են հոկտեմբերի 28-ին: -0-