481.19
7.22
457.49
+19
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքական ԶԼՄ-ների կողմից Հայկական ԱԷԿ «ոչ հուսալիության» վերաբերյալ բարձրացրած աղմուկը քաղաքական ենթատեքստ ունի. նախարար

18:04
25 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական ԶԼՄ-ների կողմից բարձրացրած աղմուկը, թե իբր Հայկական ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, քաղաքական ենթատեքստ ունի, երեքշաբթի խորհրդարանում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Կիրակի Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀԱԷԿ-ի «ոչ հուսալիության» մասին քննարկումներն ակտիվացել են թուրքական մամուլում:

«Թուրքական մամուլի քննարկւոմներին պետք չէ լուրջ վերաբերվել: Մենք շատ լավ ենք հասկանում, որ դա քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է նոր էներգաբլոկի կառուցումը խոչընդոտելուն, Հայասանի էներգետիկայի ոլորտում լարված իրավիճակ ստեղծելուն»,- պատասխանելով պատգամավորների հարցին՝ ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ը հետխորհրդային տարածքում միակն է, որ ընդունակ է դիմանալ 9 բալանոց ուժգնության երկրաշարժին:

«Վերջերս ավարտվել է OSART առաքելությունը (ՄԱԳԱՏԷ հովանու ներքո գործող օպերացիոն անվտանգության ստուգման առաքելություն), և մեր ԱԷԿ-ը դրական գնահատականներ է ստացել ոչ միայն սեյսմիկ անվտանգության, այլ նաև ընդհանուր առմամբ անվտանգության բնագավառում»,- ասել է Մովսիսյանը:

Նա ավելացրել է, որ ատոմային էլեկտրակայանի հետ կապված հարցերը գտնվում են ոչ միայն նախագահի և կառավարության, այլ նաև միջազգային կառույցների աննախադեպ հսկողության տակ, որոնց մոտ երբեք անվտանգության վերաբերյալ հարցեր չեն առաջացել:

Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ գտնվող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980 թ.-ին, դադարել է գործել 1989 թ.-ի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո և կրկին սկսել է գործել 1995 թ.-ի նոյեմբերին հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի պատճառով:

Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ Գործող երկրորդ բլոկը միջինն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։

Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը գտնվում են «ԻՆՏԵՐ ՌԱՈ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ներքո: Ռուսաստանն ու Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին հայկական տարածքում ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Ինչպես նախկինում տեղեկացրել էր Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման 20 տոկոսից ավելին:

Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից, իսկ նոր բլոկը շահագործման հանձնել մինչև 2017թ.-ը: Մինչ այդ գործող էներգաբլոկը պետք է փակվի: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
10:57
12 Մայիսի 2022
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
21:35
11 Մայիսի 2022
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Առաջիկայում նախատեսվում է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը