Երևանի դպրոցներից մեկի բակում քիմիայի դասի գործնական պարապմունքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու աշակերտ և քոլեջի մեկ ուսանող քիմիական այրվածքներ են ստացել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի կենտրոնը:
Միջադեպը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ: «Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, դպրոցի բակում անցկացվող քիմիայի գործնական դասին, քիմիական նյութերով փորձ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով նշված անձինք ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ»,- ասվում է ոստիկանական ամփոփագրում:
Երեք տուժած անձինք «քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: -0-