Հոկտեմբերի 24-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել է աշնանային արձակուրդը, հաղորդում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված «2011-12 թվականների ուստարվա պլանի»՝ դպրոցականների աշնանային արձակուրդը, բացառությամբ առաջին դասարանցիների, կտևի մեկ շաբաթ` hոկտեմբերի 24-30-ը ներառյալ: Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը նախատեսված է երկու շաբաթ` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
Ներկայումս Հայաստանում գործում է ավելի քան 1450 հանրակրթական դպրոց: -0-