ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցեր նոյեմբերի առաջին կեսին նախատեսված չեն, ասաց հայկական ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, ՀՀ ԱԳՆ ղեկավարը կուղեկցի՞ նախագահին նոյեմբերի սկզբին Վրաստան կայանալիք իր այցի ժամանակ:
«Իմ ունեցած տվյալներով` նոյեմբերի առաջին կեսին Հայաստանի նախագահի արտասահմանյան այց ծրագրված չէ»,- նշեց Բալայանը:
Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին սկզբին եռօրյա այցով Վրաստան կմեկնի: Ըստ Շարմանաշվիլու՝ ՀՀ նախագահի առաջիկա այցը կարող է նոր հեռանկարներ բացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: -0-