ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, բեռնատար վագոնի շրջանառությունը արագացել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ 0,2 օրով կամ 5,1%: Իսկ ինը ամիսների համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 25,6%»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմեց 3,9 օր: Իսկ 0,8 ժամով նախասեսվածի հետ համեմատ կրճատվել է վագոնի պարապուրդի ժամանակը մեկ բեռնափոխադրումից առաջ՝ կազմելով է 37,2 ժամ:
Հաղորդագրության համաձայն, 2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում բարելավվել են լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 339,7 լոկ-կմ, ինչը 13,2% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ՝ գնացքների շարժման անվտանգության ապահովման համալիր միջոցառումների հիման վրա:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
-0-