416.32
6.61
408.2
+30
Եղանակը Երևանում
Հայ

Ֆիլիպինների հակամարտությունը կարող է օրինակ լինել Հայաստանի և Ադրբեջանի համար. քաղաքագետ

20:00
20 Հոկտեմբերի 2011

Ֆիլիպինյան հակամարտության օրինակը կարող է ուսուցողական դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համար բանակցություններ վարելու և հակամարտության լուծման մեթոդների տեսանկյունից, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից, Եվրոպայի միության նախաձեռնությամբ, այս տարվա հունիսին մեկնեցին Ֆիլիպիններ (Մինդանաո)՝ այդ տարածաշրջանում տարբեր հակամարտությունների և զինված հակամարտությանից հետո խաղաղ գոյակցության տարբերակների ուսումնասիրման նպատակով:

«Ներկայումս Ֆիլիպիններում գոյություն ունի երկու հիմնական հակամարտություն՝ մեկը կոմունիստների հետ, որն ավելի սոցիալական բողոք է, քան գաղափարական պայքար, իսկ երկրորդը՝ ավելի մեծածավալ հակամարտություն է մահմեդական ֆիլիպինցիների հետ»,- նշեց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նշեց Ֆիլիպինների կառավարության հիմնական առանձնահատկությունը, որը, նրա խոսքով, «չի խորշում բանակցություններից` ի տարբերություն Ադրբեջանի, նույնիսկ միջազգային միջնորդի առկայությամբ»:

«Ֆիլիպինների հակամարտությունը շարունակվում է արդեն երկար տարիներ և չնայած հակամակտող կողմերի միջև արյունոտ զինված լուրջ բախումներին` պետությունը հանգիստ գնում է բանակցությունների ինքնավարություն պահանջող կողմի հետ»,- ասաց Իսկանդարյանը:

Ավելի քան 40 տարի Ֆիլիպինների հարավում կառավարական զորքերի ու մահմեդական խռովարարների, ինչպես նաև հենց նրանց միջև շարունակվող արյունոտ հակամարտությունը ավելի քան 150 հազար մարդու կյանք է խլել: Մինչև հարաբերականորեն վերջերս այդ հակամարտության շարժիչ ուժը մորոյի ազգային ազատագրման ճակատն էր (ՄԱԱՃ): Սակայն 1996 թվականին ծայրահեղականորեն տրամադրված ֆիլիպինցի մուսուլմանների շահերը ներկայացնող Ճակատը խաղաղ համաձայնագիր ստորագրեց երկրի կառավարության հետ՝ հարավային Մինդանաո կղզում հատուկ մուսուլմանական օկրուգի ընդլայնված ինքնավարության դիմաց:

Ինչպես նշեց Իսկանդարյանը, Ֆիլիպինների կառավարությունը երկար տարիների ընթացքում բանակցություններ է վարում հակամարտող կողմի հետ, և երկարատև բանակցությունների պատճառով պառակտում տեղի ունեցավ հակամարտող կողմի ներսում:

«Մուսուլմանական կողմի ներսում ձևավորվեցին մի քանի խմբեր, որոնք այժմ պայքարում են միմյանց դեմ: ֆիլիպինների ղեկավարությունն ինքնավարություն առաջարկեց հակամարտող կողմին, բայց ներքին դիմակայության պատճառով հանգուցալուծումը բարդանում է»,- ասաց նա:

«Եվրաինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն իր հերթին նշեց, որ իրավիճակի մանրամասն ուսումնասիրումից հետո Հայաստանի և ԼՂՀ-ի ներկայացուցիչները հանգեցին «բավականին հակասական մտքերի»

«Մի կողմից հակամարտության ակունքները շատ նման են, երկուսն էլ բռնկվել են ազգային և տարածքային հողի վրա, ընդ որում՝ բանակցությունների ընթացքը և իրադարձությունների զարգացումը Ֆիլիպիններում չափազանց տարբերվում է նրանից, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Բեքարյանը:

Նրա կարծիքով` Ֆիլիպինների օրինակը կարող է լավ օրինակ դառնալ, թե ինչպես իրադարձությունները չպետք է զարգանան, և այդ պետության օրինակով հնարավոր կլինի խուսափել բազմաթիվ սխալներից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը