ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՈՒԵՖԱ-ն հրաժարվեց չեղյալ հայտարարել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը, որը նա ստացել էր հոկտեմբերի 11-ին՝ Իռլանդիայի հետ խաղի ժամանակ, հինգշաբթի Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Բերեզովսկին հեռացվել էր դաշտից Իռլանդիայի հետ ԵԱ-2012-ի ընտրական մրցաշարի եզրափակիչ խաղի 26-րդ րոպեին` տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքով խաղի համար: Մրցավարի որոշումը բազմաթիվ վեճեր առաջացրեց:
Հայաստանի հավաքականը զիջեց իռլանդացիներին 2:1 հաշվով և չկարողացավ զբաղեցնել Եվրո դուրս գալու համար պայքարը շարունակելու հնարավորություն տվող երկրորդ տեղը: ՀՖՖ-ն դիմեց ՈՒԵՖԱ-ին` մրցավար Իտուրալդե Գոնսալեսի որոշումը վերանայելու խնդրանքով: Բերեզովսկին բաց կթողնի հավաքականի մեկ պաշտոնական խաղ, այդ խաղը կանցկացվի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական շարքի շրջանակներում:
Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականը պետք է ուժերը չափի Էստոնիայի հավաքականի հետ` Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար:--0--