հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հանդիպեց Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոկսի հետ և շարժման փոխնախագահ՝ Բելգիայի պետնախարար Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբի հետ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Միջազգային եվրոպական շարժման ղեկավարները Երևանում են գտնվում հինգշաբթի կազմակերպության մեկնարկած կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու համար: Կոնգրեսին մասնակցում են մոտ 150 պետական, քաղաքական և հասարակական գործիչներ եվրոպական տարբեր երկրներից:
«Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, «Արևելյան գործընկերության» շրջանակներում ինտերգրման գործընթացները, ինչպես նաև տարածաշրջանում խնդիրներ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Կոնգրեսի արդյունքներով՝ ուրբաթ օրը ծրագրվում է Երևանյան հռչակագրի ընդունում, որն ուղղված է «Արևելյան գործընկերության» երկրների եվրաինտեգրման գործընթացի խորացմանը և քաղաքացիական հասարակության աջակցությանը:
Ինչպես հինգշաբթի հայտնեց Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն, հռչակագիրը կընդգրկի հիմնական երեք հարց՝ «Արևելյան գործընկերության» երկրներում անցկացվող բարեփոխումների առաջընթացը, Եվրոպական շարժման աջակցությունը քաղաքացիական հասարակության կառույցներին, կոնտակտային ներուժի, ինչպես նաև այդ երկրների առև կանգնած մարտահրավերների հայտնաբերումը: -0-