ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոզ Գոթեմոլերն ու ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերը երեքշաբթի տարածաշրջանային անվտանգությանը և սպառազինությունների վերահսկմանն առնչվող հարցեր են քննարկել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագրի ապագային առնչվող հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր երկրների կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի պահանջների խախտման դեպքերին:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: -0-