Երևանի առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցելու նպատակով Մարգարյանը հոկտեմբերի 17-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:
«Այցի շրջանակում Տարոն Մարգարյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է ԵԽ Կոնգրեսի Լիագումար նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Երևանի գործընկեր քաղաքների քաղաքապետերի և ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ», - նշվում է տեղեկատվության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաև Ինստիտուցիոնալ հանձնաժողովի և Տեղական իշխանությունների պալատի անդամ է:-0-