Մոնակոյում ՀՀ դեսպանատան բացումը խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար, ՀՀ առաջին դեսպան Վիգեն Չիտեչյանից հավատարմագրերն ընդունելու ժամանակ հայտնել է Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդը:
Ինչպես հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը, իշխանը շնորհավորել է առաջին դեսպանին հավատարմագրման կապակցությամբ:
ՀՀ դեսպանը կարևորել է Մոնակոյի Իշխանության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը:
Դեսպանը նաև Մոնակոյի Իշխանին շնորհավորել է վերջինիս հովանավորությամբ Մոնակոյում ամեն տարի անցկացվող «Սպորտը հանուն խաղաղությանն» միջազգային ֆորումի հաջողության կապակցությամբ` բարձր գնահատելով այդ հաստատության ջանքերը աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Բացի այդ, նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպում է ունեցել Մոնակոյի Կառավարության Արտաքին գործերի խորհրդական Ժոզե Բադիայի հետ: -0-