ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը (մինչև 17 տարեկան) 3:2 հաշվով պարտության է մատնել Ուելսի հավաքականին Սերբիայում անցկացվող Եվրոպայի առաջնության ընտրաշրջանի առաջին փուլում:
Սեփական դարպասում ընդունած երկու գնդակից հետո Հայաստանի հավաքականը կարողացավ 3:2 հաշվով կամային հաղթանակ տանել:
Կրկնագոլի հեղինակ դարձավ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստ Էդգար Հարությունյանը, իսկ վճռորոշ գնդակը Ուելսի հավաքականի դարպասն ուղարկեց Երևանի «Փյունիկ» ակումբի հարձակվող Վարդան Բակալյանը:
Երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը ուժերը կչափի մրցաշարի տերերի՝ Սերբիայի հավաքականի հետ:
Առաջին փուլից հետո խմբի առաջատարի դիրքը կիսում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, երրորդ և չորրորդ տեղերը՝ Ուելսի և Լիտվայի հավաքականները:-0-