440.07
7.65
417.01
+22
Եղանակը Երևանում
Հայ

Սոցիալական անհավասարությունը Հայաստանում աղքատության աճի հիմնական պատճառներից է. ՄԱԿ

17:27
17 Հոկտեմբերի 2011

Սոցիալական անհավասարությունը և պարենամթերքի գների աճը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում աղքատության աճի գլխավոր պատճառներից է, հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան (Dafina Gercheva):

«Հայաստանում աղքատության ցուցանիշը տարեցտարի աճում է, հատկապես, գյուղական բնակավայրերում, և դրա դեմ պետք է պայքարել»,- երկուշաբթի ասաց Գերչևան Աղքատության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին՝ նա նշեց, որ 2009 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 34,1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 3,6 տոկոս:

«Հայաստանի պարենամթերքի գները, ինչպես ողջ աշխարհում, մշտապես աճում են, և սա աղքատության դեմ պայքարի լուրջ խնդիր է: Տարբեր կանխատեսումներով, 2050 թվականին աշխարհում պարենամթերքի պահանջարկը կաճի մինչև 70 տոկոս, ինչը մեզանից շատերին կզրկի դրանց օգտագործման հնարավորությունից, սակայն համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել այդ խնդիրը»,- նշեց նա:

Գերչևան նշեց, որ Հայաստանի կառավարության աջակցությամբ աղքատության դեմ պայքարի իրագործվող ծրագրերի շրջանակներում ՄԱԿ-ն ակտիվորեն համագործակցում է OXFAM միջազգային բարեգործական կազմակերպության հետ:

OXFAM-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր հերթին ավելացրեց, որ աղքատության աճի խնդրի լուծման համար պետք է համատեղ ուժերով նպաստել ազգային արտադրության զարգացմանը, նվազագույնի հասցնել տեղական շուկայի վրա աշխարհում գների աճի ազդեցությունը, աջակցել փոքր բիզնեսին, մասնավորապես, օժանդակել կանանց գործունեությանը:

«Մեր կազմակերպության գլխավոր նպատակը քաղցածների թվի և աղքատության մակարդակի նվազեցումն է: Կարծում եմ, որ, նախևառաջ, այս երկու խնդիրների աճի հիմնական պատճառը սոցիալական անհավասարությունն է: Չլինի անհավասարություն, չի լինի նաև աղքատություն»,- կարծում է նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
16:11
27 Մայիսի 2022
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
ՀՀ փոխվարչապետը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
14:19
27 Մայիսի 2022
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
12:08
27 Մայիսի 2022
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր