+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանին է փոխանցվել ԱՊՀ երկրների ՆԳՆ խորհրդի նախագահությունը

10:58
14 Հոկտեմբերի 2011

ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևն ուրբաթ ԱՊՀ անդամ-երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահության լիազորությունները փոխանցել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Լիազորությունների փոխանցումը տեղի է ունեցել Երևանում մեկնարկած ԱՊՀ մասնակից-պետությունների Ներքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

Նիստի բացման ժամանակ ՀՀ ոստիկանապետը հայտարարել է, որ անցած ժամանակաշրջանում գերատեսչությունների աշխատանքի արդյունքը պայմանների ստեղծումն է՝ փոխադարձ համագործակցության զարգացման և ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար:

«Համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ԱՊՀ մասնակից-պետությունների ոստիկանության և ներքին գործերի մարմինների համագործակցությանը և կամրապնդի գերատեսչությունների փոխգործակցությունը հիմնականում օպերատիվ-ծառայողական գործունեության ուղղությամբ», - ասել է Սարգսյանը:

Նուրգալիևն իր հերթին նշել է, որ ԱՊՀ երկրների միջև տեղեկատվության փոխանակման օպերատիվ գործող համակարգ է ձևավորվել, և այժմ կարևոր է չթուլացնել տեմպերն ու շարունակել ջանքեր գործադրել քրեական դրսևորումների ողջ շրջանակի կանխման ուղղությամբ:

Նա նաև տեղեկացրել է, որ պատրաստ են ԱՊՀ անդամ-երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի Պատվո նշանն ու Պատվոգիրը և նշել է, որ  նպատակահարմար է համարում խրախուսման այս տեսակները հանձնել աչքի ընկնած աշխատակիցներին ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջոցառումների համալիրի մասին քննարկվող հարցի համատեքստում:

Խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ ինը երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները: Օրակարգում ներառված են ԱՊՀ մասնակից-երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, հանցագործությունների իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի, զենք-զինամթերքի փոխանցման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ԱՊՀ ստեղծման 20-ամյակի հետ կապված խորհրդի միջոցառումները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2022
«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել». ԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևին
«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել». ԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևին
12:40
24 Մայիսի 2022
Ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում. ընդդիմություն
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կուսակցությունների որոշ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
13:32
20 Մայիսի 2022
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ