«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Ջաջուռի թունելի ներսում վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Որպեսզի ջրի ներթափանցում չլինի թունելում, վերականգնում են նաև արտաքին ջրահեռացման ուղիները, որի համար իրականակցվել են համապատասխան ուսումնասիրություններ և «Տրանսնախագիծ» ինստիտուտի կողմից կազմվել է նախագիծ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից ընդգծեցին, որ Ջաջուռի թունելում տարվող աշխատանքները թույլ են տալիս էապես նվազեցնել սողանքների վտանգը: «ՀԿԵ-ն հատուկ ուշադրություն է դարձնոմ սողանքների հետ պայքարին, որոնք մեծ վտանգ են ներկայացնում երկաթուղային հաղորդակցության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կիրակի Այրում երկաթուղային կայարանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ:
ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-