425.9
7.41
407.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

Մենք կգործադրենք բոլոր ջանքերը հայկական ֆուտբոլի պատմության մեջ նոր էջ գրելու համար. Յուրա Մովսիսյան

16:07
11 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը համոզված է, որ հայ ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ՝ հայրենական ֆուտբոլի պատմության մեջ նոր էջ ավելացնելու համար:

«Երբեք հավաքականն այսքան մոտ չի եղել խմբից դուրս գալուն: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը ֆուտբոլի մեր պատմության մեջ նոր էջ գրելու համար: Թիմը ջանասիրաբար պատրաստվում է: Հեշտ չի լինելու, սակայն անհնար ոչինչ չկա», - նշվում է ՈՒԵՖԱ-ի կայքում տեղադրված Մովսիսյանի հարցազրույցում:

Երեքշաբթի Հայաստանի հավաքականը  արտագնա խաղում ուժերը կչափի իռլանդացիների հետ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում: Հաղթանակի դեպքում հայ ֆուտբոլիստները կզբաղեցնեն երկրորդ տեղը և կշարունակեն պայքարը Եվրո-2012-ի եզրափակչի ուղեգրի համար:

«Մակեդոնացիների հետ հանդիպման ժամանակ մեզ հարկավոր էր երեք միավոր՝ ինտրիգը պահպանելու համար: Աստծո օգնությամբ մենք կատարեցինք այդ խնդիրը: Պետք է մինչև վերջ գնալ ընտրված ճանապարհով: Այժմ մեզ կրկին միայն հաղթանակ է հարկավոր: Մեր թիմը և անձամբ ես կանենք ամեն ինչ` հաղթանակը կորզելու համար», - ընդգծեց ֆուտբոլիստը:

Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները 4:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեցին մակեդոնացիներին: Խաղի ընթացքում երեք գոլային փոխանցման հեղինակը Յուրա Մովսիսյանն էր:

Ֆուտբոլիստը նշեց, որ որպես հարձակվող` փորձում է կատարել իր աշխատանքը՝ անկախ հաշվից՝ գոլ խփել կամ այդ հարցում օգնել գործընկերներին:

«Մեր թիմում կան տղաներ, ովքեր զգացել են հաղթանակի համն ու անում են ամեն ինչ՝ հայ ժողովրդին ուրախություն պարգևելու համար», - ընդգծեց Մովսիսյանը:

Ընտրաշրջանի առաջին փուլում իռլանդացիները Երևանում կայացած հանդիպման ժամանակ 0:1 հաշվով հաղթել էին հայ ֆուտբոլիստներին:

«Երևանում ողջ ստադիոնն աջակցում էր մեզ: Դուբլինում նման աջակցություն չկա, սակայն կա հավատ և մեծ ցանկություն», - ընդգծել է Մովսիսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը