425.9
7.41
407.52
+22
Եղանակը Երևանում
Հայ

ԱՊՀ անդամ-պետություների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստն է կայացել Ծաղկաձորում

19:44
07 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ անդամ-պետություների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) հերթական` 66-րդ նիստն է անցկացվել ուրբաթ Ծաղկաձորում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:

«Ցանկացած պետության կայունությունը սերտորեն կապված է նրա սահմանների անվտանգության հետ: Ազգային շահերի պաշտպանվածության մակարդակը նշանակում է սահմանային անվտանգություն, որն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»,- նիստի ընթացքում ասաց Հայաստանի Անվտանգության ազգային ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Նրա խոսքով` Հայաստանի սահմանային քաղաքականության հիմնական նպատակն ազգային շահերի իրագործումն ու պաշտպանությունը, անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովումն է սահմանամերձ գոտում:

ՍԶՀԽ 66-րդ նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ 10 պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենիայի,  ինչպես նաև Ուզբեկստանի և Ուկրաինայի Սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները:

Խորհրդի  նիստում ընդունվել են 25 համատեղ որոշումներ, քննարկվել  համագործակցության, սահմաններին ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ապօրինի միգրացիայի, թմրաբիզնեսի, մաքսանենգության դեմ պայքարի հարցեր, ամփոփվել են 2011 թ. անցկացված համատեղ միջոցառումների նախնական արդյունքները:

Բացի այդ, կազմվել են  2012թ. աշխատանքների ծրագրերը և քննարկվել մի շարք այլ հարցեր:

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների խորհրդի 1992թ. հուլիսի 6-ի որոշմամբ: ՍԶՀԽ-ն ԱՊՀ պետություների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի կոլեգիալ մարմին է և զբաղվում է Համագործակցության երկրների արտաքին սահմանների ու տնտեսական գոտիների պաշտպանության, համակարգման հարցերով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը