ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ՝ սլովենական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-սլովենական փոխգործակցության ակտիվացմանը»,- ասվում է հաղորդագրությունում: -0-