Հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսն է կայացել նախօրեին Թբիլիսիում
07.10.2011,
18:27
Հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսն է կայացել նախօրեին Թբիլիսիում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրեն» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսն է կայացել նախօրեին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայ դասականի ստեղծագործությունների թարգմանությունն իրականացրել է Վրաստանի ճանաչված մշակութային գործիչ, թարգմանիչ և արձակագիր Գիվի Շահնազարը:
Գիրքը ներկայացրել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: -0-

