431.08
4.38
402.99
-1
Եղանակը Երևանում
Հայ

Բրիտանական թատերախումբը Երևանում Highfest փառատոնի շրջանակներում Բոննիի և Քլայդի մասին պիես կբեմադրի

17:40
07 Հոկտեմբերի 2011

Proto-type բրիտանական թատրոնը ամերիկացի գանգստերներ Բոննիի և Քլայդի սիրո պատմության մասին պատմող պիես կբեմադրի Երևանում անցկացվող Highfest միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց թատրոնի ռեժիսոր Պետեր Պետրելիանը:

Հայ հանդիսատեսը կարող է դիտել «Երրորդ անձ՝ Բոննի և Քլայդ» պիեսը հոկտեմբերի 7-ին և 8-ին «Համազգային» թատրոնի բեմում:

«Բեմադրության մեջ մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչու գանգստերներ Բոննիին և Քլայդին այդքան սիրեցին հասարակությունում, ինչու են նրանց կուռքեր և հերոսներ համարում», - նշեց ռեժիսորը:

Բեմադրության գաղափարը ծնվել է 1997 թ.-ին Նյու Յորքում: Անգլիայի և Շոտլանդիայի քաղաքներում բեմադրված պիեսի ադապտացված տարբերակը մեծ հաջողություն է ունեցել:

Պետրելիանն ավելացրեց, որ իր բեմադրության առանձնահատկությունը մուլտիմեդիոն սարքավորումների և անիմացիայի օգտագործումն է:

Նա հայ լրագրողներին պատմեց նաև իր հաջորդ աշխատանքի՝ «Օտարները» բեմադրության մասին, որում հանդես եկող դերասանները օպերային երգիչներ չեն: Ռեժիսորի մտահաղացման համաձայն՝ որակյալ հնչողությունը կապահովվի ժամանակակից տեխնիկայի շնորհիվ:

«Այս աշխատանքի գաղափարն է ցույց տալ մարդկանց, թե ինչպես գիտատեխնիկական առաջընթացի դարաշրջանում մարդկային փոխհարաբերությունները և զգացմունքները հետին պլան են մղվում, նրանց փոխարինում է տեխնիկան, իսկ մարդիկ հեռանում են միմյանցից», - ասաց Պետրելիանը:

Խոսելով Հայաստանից ստացած տպավորությունների մասին՝ ռեժիսորը նշեց, որ երջանիկ է, որ հնարավորություն ունի ծանոթանալ «այս հնագույն երկրի մշակույթի և պատմության հետ»:

Highfest փառատոնը հոկտեմբերի 1-8-ը անցկացվում է Երևանում: Այս տարի փառատոնին մասնակցում է աշխարհի 18 երկրներից շուրջ 30 թատերախումբ, մասնավորապես՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Դանիայի, Իտալիայի, Հունգարիայի, Բուլղարիայի հայտնի կոլեկտիվներ:

Highfest միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2003թ.-ին: Փառատոնն այնպիսի միջազգային թատերական ցանցերի անդամ է, ինչպիսին են Մանկապատանեկան թատրոնի միջազգային ասոցիացիան (ASSITEJ) և Կատարողական արվեստի միջազգային ցանցը (IETM):  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան