Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում բացել են մեծ քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած նկարիչ Ժյուլ Բաստյեն-Լեպաժուի արձանը:
Քանդակը Ֆրանսիական Հանրապետության կողմից նվեր է Հայաստանին:
Միջոցառմանը մասնակցել են հազարավոր երևանցիներ և Ֆրանսիայից ժամանած հյուրեր:
Ֆրանսուա Օգյուստ Ռենե Ռոդենը ֆրանսիացի քանդակագործ է՝ իմպրեսիոնիզմի շրջանի քանդակագործության հիմնադիրներից մեկը: Իր ստեղծագործությունների մեծ մասը, Օգյուստ Ռոդենը նվիրել է ֆրանսիացի ժողովրդին, դրանցից շատերը պահպանվում են Փարիզի Ռոդենի թանգարանում և դ’Օրսե թանգարանում (Փարիզ), ինչպես նաև Ֆիլադելֆիայում գտնվող Ռոդենի թանգարանում:
Որոշ աշխատանքներ գտնվում են Պետական Էրմիտաժի հավաքածուում (Սանկտ-Պետերբուրգ), Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա), Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն), Մետրոպոլիտեն-թանգարանում (Նյու Յորք), աշխարհի այլ թանգարաններում: -0-