485.74
7.81
458.98
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած սողանքը բացառիկ է և աշխարհում բարդագույններից մեկն է. ԱԻՆ

19:27
06 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մասշտաբային սողանքի հետևանքով Հայաստանի հյուսիսում ստեղծված բացառիկ արտակարգ իրավիճակն աշխարհում բարդագույններից մեկն է, հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Կիրակի Այրում երկաթուղային կայարանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ: Մինչև հիմա անհետ կորած է համարվում հինգ մարդ, այդ թվում Վրաստանի երկու քաղաքացի:

«Վերջին հարյուր տարվա ընթացքում սա Հայատանի տարածքում տեղի ունեցած երկրորդ նմանատիպ արտակարգ դեպքն է: Առաջինը տեղի է ունեցել 2007 թ.-ին Խոսրովի արգելոցի տարածքում, երբ արգելափակվել էր ճանապարհի փոքր հատված, իսկ այս անգամ սողանքը ծածկել է միջպետական նշանակության մայրուղին», - ասել է Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ սողանքի տակից հանվել է 28 ավտոմեքենա, ընդ որում, մնացած յոթը կհանվեն մինչև օրվա վերջ:

«Հողաշերտի տակ է մնում ևս հինգ մեքենա, որոնց վարորդները կենդանի և առողջ դուրս են եկել մեքենաներից և պնդում են, որ ավտոմեքենաները հենց այս տարածքում են», - ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ սողանքի հետևանքով տուժել է ինը մարդ, որոնք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:

«Շարունակվում է անհետ կորած համարվել հինգ մարդ», - ասել է նա՝ հավելելով, որ փրկարար աշխատանքներում ներգրաված բոլոր ծառայությունների ներկայացուցիչները հույս են փայփայում, որ բոլոր անհետ կորածներին կհաջողվի գտնել և փրկել:

Գրիգորյանը նշել է, որ այս արտակարգ պատահարը բացառիկ է նաև նրանով, որ սողանքային երևույթները շարունակվում են՝ ընդգծելով, որ փրկարարներն աշխատում են բավականին բարդ պայմաններում:

«Հենց դրանով է պայմանավորված այն, որ առաջին ժամերի և օրերի ընթացքում աշխատանքներն ընթանում էին գրեթե ձեռքով՝ առանց փրկարարական ծանր տեխնիկայի կիրառման», - ասել է Փրկարար ծառայության պետի տեղակալը:

Ամեն օր փրկարարական աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ-ի 150 աշխատակից, մեծ քանակությամբ կամավորներ, ՀՀ ՊՆ-ի 60 աշխատակից, ինչպես նաև փրկարարական աշխատանքների տարածքում շուրջօրյա հերթապահություն է իրականացնում ոստիկանության շուրջ 150 աշխատակից:

Այնուհետև ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ Skype-ի միջոցով ուղիղ կապ հաստատվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ, ով գտնվում է սողանքի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների անցկացման վայրում:

Գրիգորյանը զեկուցեց նախարարին իրավիճակի մասին:

Երիցյանն իր հերթին ընդգծեց, որ աշխատանքները շարունակվում են շուրջ 30 մետր երկարություն ունեցող սողանքային տարածքում և հաստատեց, որ որոնողափրկարարական աշխատանքներում արդեն ծանր տեխնիկա է ներգրավված:

Նա տեղեկացրեց, որ անհետ կորածներին որոնելիս փորձ է արվել նրանց հետ կապ հաստատել բջջային հեռախոսների միջոցով, սակայն անարդյունք, քանի որ հեռախոսահամարներն անհասանելի էին:

«Մենք կմնանք այստեղ այնքան ժամանակ, որքան կպահանջվի՝ բոլոր հարցերը լուծելու համար», - ընդգծեց նախարարը:

Բնական աղետի ազդանշանի ստացումից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ սողանքի գոտում գտնվող մարդկանց աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Մի խումբ փորձագետներ, որոնց կազմում ներառված են ոչ միայն պետական կառույցների ներկայացուցիչները, այլև Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները, պետք է տարածքի երկրաբանական ուսումնասիրություն անցկացնեն և նմանատիպ մասշտաբային սողանքի պատճառի ու նրա հետևանքների մասին վերջնական եզրակացություն ներկայացնեն:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհն անանցանելի է դարձել, ինչի կապակցությամբ իշխանությունները բնակիչներին առաջարկում են անհրաժեշտության դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:32
20 Մայիսի 2022
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ