Հոկտեմբերի 11-12-ը Ծաղկաձորում կանցկացվի միջազգային գիտագործնական համաժողով՝ «Պետական և մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարները» թեմայով, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կազմակերպված այս համաժողովին կմասնակցեն Հայաստանի և 16 երկրների՝ Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի և ԼՂՀ-ի ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ելույթ կունենա «Հայաստանի Հանրապետությունում կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշ հիմնահարցեր» թեմայով: Նախատեսվում են նաև հիշյալ երկրների պատվիրակությունների ղեկավարների ելույթները:-0-