417.56
6.66
405.91
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԻՆ-ը մտադիր է ավիացիա ներգրավել սողանքի գոտուց մեքենաները դուրս բերելու համար

15:46
04 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկում է ավիացիայի օգնությամբ սողանքի տակ մնացած մեքենաները դուրս բերելու հնարավորությունը, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Կիրակի Այրում երկաթուղային կայանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ:

Այսօր ցերեկը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանի ուղեկցությամբ ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է Տավուշի մարզ:

«Տեղում քննարկվում են ավիացիայի օգնությամբ սողանքի տակ մնացած մեքենաների դուրս բերման հնարավոր տարբերակները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Միաժամանակ ԱԻՆ մասնագետները հետազոտում են սողանքը, որպեսզի դրա դրության վերաբերյալ գնահատակ տան և պարզեն հնարավոր զարգացումները:

Նաև շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, սակայն ինչպես նախկինում՝ փրկարարները ստիպված են բահերի և այլ թեթև գործիքների օգնությամբ ձեռքով փորել կույտերը, քանի որ ծանր տեխնիկայի օգտագործումը կարող է վտանգավոր լինել՝ հաշվի առնելով սողանքի ակտիվությունն ու եղանակային գործոնը:

Մինչ այս պահն անհետ կորած է համարվում հինգ մարդ՝ Վրաստանի երկու քաղաքացիներ՝ 1992 թ. ծնված Արթուր Հակոբյանը և 1949 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը, Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ. ծնված) և Լճկաձոր գյուղի բնակիչ (որի մոտակայքում է տեղի ունեցել սողանքը)՝ 1939 թվականի ծնված Նորիկ Միրզոյանը:

ՀՀ ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, և 3000 խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին: Ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը պահպանվում էր:

Բնական աղետի ազդանշանի ստացումից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ սողանքային գոտում գտնվող մարդկանց աջակցություն ցուցաբերելու նպատակով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:29
11 Օգոստոսի 2022
ԱԳՆ–ն մեկնաբանե, է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունները
ԱԳՆ–ն մեկնաբանե, է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունները
15:36
11 Օգոստոսի 2022
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
14:38
11 Օգոստոսի 2022
ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները
ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները
09:50
11 Օգոստոսի 2022
Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
23:11
09 Օգոստոսի 2022
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
11:25
09 Օգոստոսի 2022
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
20:09
05 Օգոստոսի 2022
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
14:14
05 Օգոստոսի 2022
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
12:35
04 Օգոստոսի 2022
«Պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան». հենց այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. այսօր պաշտոնապես ասում եմ. այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկությունն իրականացնել դեպի Նախիջևան. ՎԻԴԵՈ
23:43
03 Օգոստոսի 2022
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին (ՎԻԴԵՈ)
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին. ՎԻԴԵՈ
13:54
03 Օգոստոսի 2022
Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ
15:58
02 Օգոստոսի 2022
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել