Երկուշաբթի կայացած նիստի ժամանակ ՀՀ ազգային ժողովի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ լրացումներ են կատարել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում:
Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, առաջին անգամ նախագիծն օրենսդրական մակարդակով կանոնակարգում է արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման հարցերի վերաբերյալ պետական քաղաքականության հիմքերը, ինչպես նաև պայմանավորում է կանոնակարգման և վերահսկողության գործընթացը:
«Լրացումներով որոշվում է արյան դոնորների ռեեստրի ստեղծման և վարման կարգը, գրանցման, տեղեկատվություն ստանալու և պետական մարմինների լիազորությունների կարգը»,- պարզաբանեց Սահակյանը:
Ըստ նրա, նաև որոշված են արյան և դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, ներառյալ դոնորների իրավունքներն ու պատասխանատվությունները, նրանց տրամադրած արտոնությունները, դոնորներից արյուն վերցնելու գործընթացները:
Նաև նախատեսված են արյան կամ դրա բաղադրամասերի ախտահանման, տեղափոխման, պահման, պատրաստման հարցերի վերաբերյալ հիմնական պահանջները: -0-