Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով:
Ինչպես հայտնում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են Լիբանանի խորհրդարանի նախագահի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է Լիբանանի խորհրդարանի նախագահի ելույթը ԱԺ նիստում:
Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: -0-