425.9
7.41
407.52
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում hնարավոր է` խոհարարների իտալական դպրոց բացվի

18:54
29 Սեպտեմբերի 2011

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և հայտնի իտալական խոհարարները քննարկում են հանրապետությունում խոհարարների դպրոցի ստեղծման հնարավորությունը, հայտնել է Ադրիա քաղաքի (Վենետիկ) Չիպրիանիի խոհարարական ինստիտուտի պրոֆեսոր, շեֆ-խոհարար Լուիջի Մանդրուցատոն:

Հայաստանում Իտալիայի դեսպանտան հրավերով Մանդրուցատոն այս օրերին գտնվում է Երևանում՝ որպես ժյուրիի անդամ և «Իտալական խոհանոցի շաբաթ» երկրորդ փառատոնի շրջանակներում վարպետության դասընթացների դասախոս:

«Մենք արդեն մի քանի օր է քննարկում ենք Հայաստանում խոհարարների դպրոցի ստեղծման հնարավորությունը»,- հինգշաբթի փառատոնի հաղթողներին մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է Մանդրուցատոն:

Խոհարարը զերծ է մնացել հստակ ժամկետներ նշելուց, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

Մանդրուցատոն նաև դրական է ընդունել Իտալիայում ազգային հայկական խոհանոցը ներկայացնելու վերաբերյալ հայ ռեստորանատերերի առաջարկը: «Ես արդեն հասցրել եմ վայելել հայկական խոհանոցը և ծանոթանալ թոնրի մեջ տոլմայի ու խորովածի պատրաստման տեխնոլոգիաներին»,- ասել է խոհարարը:

Սեպտեմբերի 26-ին մեկնարկած Շաբաթվա շրջանակներում երևանյան համադամասերը կարողացել են վայելել իտալական այնպիսի շրջանների, ինչպիսիք են՝ Վենետոն, Սիցիլիան, Տոսկանան, Կալաբրիան, Սարդինիան, Լացիոն, Կամպանիան, Լիգուրիան, Էմիլիա-Ռոմանյան, Ապուլյան, Պյեմոնտը, ճաշատեսակները:

Առաջին անգամ իտալական խոհանոցի և գինիների փառատոնը տեղի է ունեցել 2007թ.-ի մարտի 24-ին Երևանում: Միջոցառման այցելուները և հյուրերը իտալական պաղպակի տարբեր տեսակներ են փորձել, համտեսել են հրուշակեղեն, պանիրներ, ինչպես նաև` իտալական գինի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը