ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնում կայանալիք Պարաօլիմպիկ XIV խաղերին Հայաստանի հավաքականը կազմը դեռ չի ձևավորվել ֆինանսական դժվարությունների պատճառով, հայտնեց ՀՀ պարօլիմպիկ ազգային կոմիտետի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
«Անկեղծ ասած` մեծ քանակությամբ մասնակիցների հույսեր առանձնապես չունենք: Ամենայն հավանականությամբ` մենք «ուայլդ-քարտեր» կստանանք երկու մարզիկների համար՝ մեկ տղամարդու և մեկ կնոջ, ովքեր էլ Լոնդոնում կներկայացնեն Հայաստանը: Դրանից ավելի միջոցներ չունենք»,- չորեքշաբթի «Լոնդոնի Պարօլիմպիկ խաղերից 11 ամիս առաջ» ցուցահանդեսի շրջանակներում լրագրողներին ասաց Աբրահամյանը:
Բրիտանիայի մայրաքաղաքում 2012թ.-ի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվեն Պարօլիմպիկ ամառային XIV խաղերը՝ սպորտի 20 մարզաձևերում:
Ըստ նրա, Պարաօլիմպիկ կոմիտեն մտադիր է Լոնդոն ուղարկել երկու ծանրամարտների՝ Սամվել Ասատրյանին և Գրետա Վարդանյանին (նա Հունաստանում հաշմանդամների շրջանում 2007թ.-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է):
«Հաջորդ ամիս այդ երկու մարզիկները Դուբայում կմասնակցեն հաշմանդամների շրջանում ծանրամարտի աշխարհի առաջնության ընտրական փուլին»,- ավելացրեց նա:
Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում հաշվի չի առնվում այն փաստը, որ հաշմանդամների շրջանում սպորտը նույնպես ներդրումներ է պահանջում: «Ողջ աշխարհն առաջ է շարժվում, իսկ մենք արդեն 20 տարի է տեղում դոփում ենք: Սպորտի զարգացման համար 2011թ.-ի ՀՀ պետբյուջեից ընդհանուր առմամբ նախատեսված է 4,2 մլրդ դրամ հատկացնել, այն ժամանակ, երբ պարօլիմպիկ սպորտին ընդամենը՝ 9 մլն դրամ»,- հայտնեց նա՝ դժգոհություն հայտնելով գործի նման դրությունից:
Պարաօլիմպիկ կոմիտեի նախագահն ընդգծեց, որ հայ պարօլիմպիկցիները մեծ պոտենցիալ ունեն, և համապատասխան ֆինանսավորման դեպքում «մենք շատ արագ կասենք մեր խոսքը»:
Ինչպես ասաց Աբրահամյանը, Հայաստանում հաշմանդամների շրջանում ամենից շատ զարգացած են սպորտի այն տեսակները, ինչպիսին են՝ լեռնադահուկը, առագաստային սպորտը, ծանրամարտը, սեղանի թենիսը, լողը: -0-