Հայաստանում օլիգոպոլիայի հիմքերը դրվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, երեքշաբթի հայտնել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը:
«Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր քննադատում է միայն այն ընտրությունները, որոնք անցկացվել են Հայաստանում իր հրաժարականից հետո... Ոչ ոք չի սիրում «օլիգարխ» կամ «օլիգոպոլիա» բառերը, սակայն հատկապես Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին են դրվել օլիգոպոլ տնտեսության հիմքերը»,- Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստանի և տարածաշրջանի անկախության քսան տարիները» թեմայով քննարկման ընթացքում ասել է Շմիդտը:
Ըստ նրա՝ երբ մի անգամ նա առաջին նախագահի խորհրդականնրից մեկին հիշեցրել է 1994-97թթ.-ի իրադարձությունների մասին, վերջինս վրդովվել է՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Սակայն պետք է ազնիվ լինել»,- ընդգծել է դեսպանը:
90-ականների կեսին հայկական ընդդիմությունը մեղադրել է այն ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին զանգվածային քաղաքական հետապնդումների և 1996թ.-ի նախագահական ընտրությունների կոպիտ կեղծման մեջ:
The Civilitas Foundation հիմնադրամը հիմնադրվել է 2008թ.-ին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից:--0--