Սեպտեմբերի 30-ին նախատեսված ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջիկա հանրահավաքը պետք է որոշիչ դառնա՝ ցուցարարների սպասվող մեծ քանակի շնորհիվ, հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Բոլորը գիտեն, որ մենք ՀՀ ղեկավարությունից մինչև սեպտեմբերի վերջը պահանջել ենք կողմնորոշվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցում, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել: Տեխնիկապես դեռ ժամանակ կա, բայց ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն ինչ-որ բան ձեռնարկել և զիջումների գնալ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զուրաբյանը:
Ընդդիմությունը մտադիր էր արտահերթ ընտրությունների անցկացման հարցը քննարկել իշխող կոալիցիայի հետ երկխոսության ընթացքում: Սակայն բանակցությունների մի քանի ռաունդներից հետո երկխոսությունը դադարեցվեց ՀԱԿ-ի նախաձեռնությամբ:
Ըստ Զուրաբյանի՝ ՀԱԿ-ի հանրաքվեները մասնակիցների սպասվող քանակ չեն հավաքել, քանի որ մարդիկ երկխոսության միջոցով նրանց պահանջների իրականացում էին ակնկալում:
«Իշխանությունները ենթադրում էին, որ ճնշումը թուլացել է, և որոշեցին դուրս գալ հարցերի փոխզիջումային և խաղաղ լուծման ճանապարհից, բայց դա բոլորովին այդպես չէ, և առաջիկա հանրահավաքին մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին հավաքվել և բողոք հայտնել իշխանությունների նման վարքագծի դեմ»,- նշեց Զուրաբյանը:
Ըստ նրա՝ իշխանությունների կողմից նման անտեսումը (ընդդիմության պահանջները) կբերի նրան, որ ժողովուրդն ավելի արմատական մեթոդների կդիմի, քան մինչ հիմա:
«Եթե իշխանությունները զիջումների չգնան և արտահերթ ընտրություններ չանցկացնեն, մենք նույնպես զիջումների չենք գնա, երկխոսությունը միանշանական չի կայանա, քանի որ փորձը ցույց տվեց, որ մեր նպատակների մասին իշխանությունների հետ քննարկելու համար դա անարդյուավետ մեթոդ է»,-նշեց Զուրաբյանը:
Նա ավելացրեց, որ ՀԱԿ-ը ՀՀ իշխանափոխության հանդարտ, խաղաղ գործընթացի հույս ունի և չի ձգտում արմատական ռազմական մեթոդների, ինչպես դա տեղի ունեցավ Մուամար Քադաֆիի հետ՝ Լիբիայում:
Իշխանությունները հերքում են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012թ.-ի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013թ.-ի փետրվարին: -0-