430.54
7.67
408.56
+20
Եղանակը Երևանում
Հայ

Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է «Էլլիս կղզի» պատվո մեդալին

18:53
23 Սեպտեմբերի 2011

ՀՀ նախագահ Սարգսյանն արժանացել է «Էլլիս կղզի» պատվո մեդալին` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաև Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ իրականացրած գործունեության համար:
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, մրցանակը Սարգսյանին շնորհվել է Նյու Յորքում՝ ԱՄՆ Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի (ԿԱԷԿ) (National Ethnic Coalition of Organizations - NECO)  նախագահ Նասեր Կազեմինի կողմից:

Պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին:
Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգևատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր:
«Էլլիս կղզի» պատվո մեդալին արժանանում են ականավոր անձինք, ովքեր օրինակ են ծառայում հասարակությանը, պահպանում և փառաբանում են իրենց նախնիների պատմությունը, մշակութային խմբերի միջև կապեր են ստեղծում, ինչպես նաև՝  հանուն իրենց անձնական և մասնագիտական ձեռքբերումների օգտագործմանը:

Կազեմինին ՀՀ նախագահի այցելությունը, հատկապես ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, պատմական իրադարձություն է անվանել:

«Նա մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում՝ ազատ և ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: Ամենակարևորը՝ նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարևանների հետ՝ իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության»,- ասել է NECO-ի նախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և նշել, որ հուզմունքով և հպարտությամբ է ընդունում այդ պատվո նշանը:

«Այսօր ես հուզմունքով և հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաև Էլլիս կղզով անցած հայորդիների և նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի՝ այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության և գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ»,- ասել է Սարգսյանը:

Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած Սերժ Սարգսյանն Էլլիս կղզում այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել 1915թ. Հայոց ցեղասպանությանը և Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը և Ներկայացուցիչների պալատը բանաձև են ստորագրել, որը պաշտոնապես երկրի ամենաճանաչված պարգևներից մեկն է  ճանաչում է «Էլլիս կղզի» պատվո մեդալը: Ամեն տարի «Էլլիս կղզի» պատվո մեդալին արժանացած անձանց ցուցակը հրապարակվում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական տեղեկագրում՝ որպես հարգանքի նշան ազգի և ողջ աշխարհի բարեկեցության համար ունեցած ներդրման համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին