Ոստիկանությունն ուրբաթ ձերբակալել է Մյասնիկյանի պողոտայում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մի խումբ անձանց, հայտնեց Հայաստանի Ոստիկանության մամուլի քարտուղարի օգնական Արմեն Մալխասյանը:
Նա չնշեց ձերբակալվածների անուններն ու կատարվածի մանրամասները` հավելելով, որ մանրամասն տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ:
Կատարվածի կապակցությամբ առավոտից արգելափակված է Երևանի հյուսիսը կենտրոնական հատվածի հետ միացնող Մյասնիկյան պողոտայի տրանսպորտի երթևեկը:
Փաստով քննություն է կատարվում: -0-