426.35
7.46
407.95
+25
Եղանակը Երևանում
Հայ

ԵՄ-ն կօժանդակի Հայաստանին քաղաքացիական հասարակության կայացման հարցում. Լյուցենբերգեր

19:07
22 Սեպտեմբերի 2011

Հայաստանը կարող է ԵՄ-ի աջակցությունն ակնկալել քաղաքացիական հասարակության կայացման հարցում, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ասաց դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը «Արևելյան գործընկերության» ծրագրով քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում Հայկական ազգային պլատֆորմի  հանդիպման ընթացքում:

«Քաղաքացիական հասարակության դերի ուժեղացումը ԵՄ-ի առանցքային հրահանգներից է, որը բխում է եվրոպական հարևանության քաղաքականությունից: Առանց քաղաքացիական հասարակության կառավարության բարեփոխումների իրագործումն անհնարին կլինի»,- ասաց նա:

Դեսպանի խոսքով՝ բարեփոխումները ծնվում են պետության և հասարակության երկխոսության արդյունքում: «Ժողովրդավարական պետության կարևորագույն խնդիրներից է այդ երկխոսության արդյունավետ կազմակերպումը: ԵՄ-ն պատրաստ է օժանդակել «Արևելյան գործընկերության» երկրներին այդ գործում»,- ավելացրեց նա:

Բացի այդ, խոսելով սեպտեմբերի 28-29-ին Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մասին՝ Լյուցենբերգերը նշեց, որ իր հիմնական նպատակներից մեկն է ևս մեկ անգամ հաստատել «Արևելյան գործընկերության» երկրների հետ քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրագործման հարցում համագործակցելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

«Մեր, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը կիրականացվի «Ավելին ավելիի համար» սկզբունքով, այսինքն որքան ավելի է ժողովրդական բարեփոխումների իրականացման երկրի կամքը, այնքան ավելի մեծ է ֆինանսական օժանդակությունը, այնքան ավելի սերտ է համագործակցությունը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կընդգրկվի ամենաակտիվ երկրների ցուցակում և առավելագույն աջակցություն կստանա:

Հայկական ազգային պլատֆորմի Համակարգող խորհրդի նախագահ Վաչե Քալաշյանն իր հերթին նշեց, որ ազգային պլատֆորում ներգրավված է երկրի գործող հասարակական կազմակերպությունների մեծ մասը: «Պլատֆորմի հիմնական խնդիրն է՝ պետության պարտավորությունների կատարման վերահսկողությունում քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովումը՝ «Արևելյան գործընկերության» գործիքների կիրառմամբ»,- հայտնեց նա:

Քալաշյանը նշեց նաև, որ պլատֆորմն ակտիվ համագործակցում է EURONEST-ի հայկական պատվիրակության հետ:

«Արդեն աշխատանքային երկու հանդիպում է անցկացվել EURONEST-ի հայկական պատվիրակության հետ, որոնց ընթացքում մեր աշխատանքային խմբերը մի շարք առաջարկություններ են արել: Դրանք կներկայացվեն «Արևելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովում»,- ասաց նա: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան