416.32
6.61
408.2
+30
Եղանակը Երևանում
Հայ

Անկախության տարիները թույլ տվեցին խորապես գնահատել սպառնալիքները և Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրը. պաշտպանության նախարար

14:39
21 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անկախության տարիները թույլ տվեցին խորապես գնահատել սպառնալիքները և Հայաստանի շուրջ ստեղծված  անվտանգության միջավայրը, չորեքշաբթի Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանի անկախության 20 տարիները, ի տարբերություն այլ ժամանակահատվածների, հնարավորություն տվեցին խորը գնահատական տալ  այն սպառնալիքներին և անվտանգության միջավայրին, որոնք առկա են երկրի շուրջը, և այնպիսի երկրի կառուցել, որի իշխանության բոլոր ճյուղերը և ուղղությունները կկարողանային աշխատել և իրենց ավանդն ունենալ երկրի անվտանգության ապահովման գործում»,- նշեց Օհանյանը:

Հայ ժողովուրդը  սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 20-րդ տարեդարձը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։

 «Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա առթիվ. Հայրենիքի անկախության 20-ամյա հոբելյանն իսկապես մեր մեծագույն նվաճումն է: Եվ այս 20 տարիները հնարավորություն տվեցին քաղաքացիական բոլոր գերատեսչություններին և բանակին իրենց դրսևորել այնպես, որ այսօր մենք զորահանդես ունենանք»,- ասաց Օհանյանը:

Նա ավելացրեց, որ Հայաստանի Զինված ուժերն ի վիճակի են գործնականում  կիրառել այն բոլոր հնարավորությունները, որոնք ցուցադրվեցին շքերթի ժամանակ:

«Մենք զորահանդեսներ ենք անցկացնում ոչ ամեն տարի, այլ հոբելյանական տարիներին: Նախորդ շքերթն անցկացվեց անկախության 15-ամյակի առթիվ, այսօր տոնում են մեր անկախության 20-ամյակը և դրանով իսկ մեր հասարակությանը, մեր հակառակորդին և միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ կանգնած ենք պրոգրեսիվ բանակների շարքում, որոնք կարող են ապահովել ոչ միայն մեր անվտանգությունը, այլ նաև լուծել անվտանգության տարբեր խնդիրներ ողջ աշխարհում»,- ասաց նա:

Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի առթիվ` Օհանյանն ասաց, որ 20 տարի անց բանակն էլ ավելի մարտունակ և կարգապահ կդառնա, կունենա ավելի մեծ հնարավորություններ ինչպես զինվորների պատրաստվածության, այնպես էլ սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանկակից և նոր նմուշների առկայության տեսանկյունից:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված աննախադեպ զորահանդես  անցկացվեց Երևանի Հանրապետության հրապարակում:

Զորահանդեսին հետևում էր երկրի զինվորական և քաղաքական բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկաների թվում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ  Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

Զորահանդեսի հրամանատարն էր Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորահանդեսն ընդունում էր հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զորահանդեսին մասնակցեց շուրջ չորս հազար մարդ, և ներկայացվեց ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավոր:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը