ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու ինքնաթիռներ են ցուցադրվել ՝ Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված զինվորական շքերթի ժամանակ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օդային հետախուզություն ապահովող անօդաչու ինքնաթիռների մշակման համար մի քանի տարի է պահանջվել:
Հայկական «Կռունկը» պատկանում է անօդաչու ինքնաթիռների միջին կարգին, որին է պատկանում աշխարհում գործող նման տեսակի թռչող սարքերի 60 տոկոսը:
Հայկական արտադրության անօդաչու ինքնաթիռը փորձարկվել է բարդ եղանակային պայմաններում: Ըստ մասնագետների տվյալների՝ «Կռունկում» տեղադրված էլեկտրոնիկան անխափան է աշխատում:
Անօդաչու թռչող սարքի անվանումը պատահական չէ ընտրված, քանի որ կռունկը միշտ իր բնակության վայր է վերադառնում: -0-