ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռուսերեն ողջունեց Երևանում ընթացող զորահանդեսին մասնակցող 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողներին:
«Բարև ձեզ, ընկերներ: Ողջունում եմ ձեր մասնակցությունը Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին»,- ռուս զինծառայողներին ողջունեց Օհանյանը:
Ի պատասխան երեք անգամ հնչեց` «Ուռա»:--0--