ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, կգործի մինչև գիշերվա ժամը 02:00-ն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին մետրոպոլիտենից:
Սովորական օրերին մետրոն աշխատում է մինչև 23:00-ն:
Ավելի վաղ Հայաստանի Ոստիկանությունից հայտնել էին, որ չորեքշաբթի Հանրապետության Հրապարակում անցկացվելիք Զորահանդեսի կապակցությամբ ժամը 05:00-ից մինչև 14:00-ն փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:
Տրանսպորտի երթևեկը դադարեցված է Կորյունի փողոցով, Մաշտոցի պողոտայով, Մարշալ Բաղրամյան պողոտայով` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոց, Սարյան, Ամիրյան փողոցներով, Հանրապետության Հրապարակում, Տիգրան Մեծ, Երվանդ Քոչար, Ալեք Մանուկյան փողոցներով, Սայաթ-Նովա պողոտայով և Թումանյան փողոցներով:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ժամը 05:00-ից մինչև կեսգիշեր նույնպես կփակվեն դեպի Հանրապետության Հրապարակ տանող մուտքերը: -0-