430.54
7.67
408.56
+21
Եղանակը Երևանում
Հայ

ԵՄ-ն պատրաստ է ավելացնել Հայաստանի ֆինանսական օժանդակության ծավալները բարեփոխումների տեմպերի պահպանման դեպքում. Ֆյուլե

16:38
20 Սեպտեմբերի 2011

Եվրամիությունը պատրաստ է ավելացնել Հայաստանի ֆինանսական օժանդակության ծավալները՝ երկրի ժողովրդավարական բարեփոխումների ներկա տեմպերի պահպանման դեպքում, հայտնեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից՝ ուղղված  բարփոխումների իրականացմանը: «Ավելին` ավելիի դիմաց» պայմանը գործելու է մեր բոլոր հարևանների նկատմամբ»,- երկուշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Ֆյուլեն:

Ինչպես հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը, եվրահանձնակատարը տեղեկացրել է, որ շուտով Արևելյան գործընկերության քաղաքականության ծրագրի մասնակից  պետությունների համար ԵՄ-ն հայտարարելու է «Օժանդակություն գործընկերների բարեփոխումներին և ներառական աճին» խորագրով երկամյա ծրագրերի նոր փաթեթի մասին, որի շրջանակում առաջիկա երկու տարիների ընթացքում լրացուցիչ գումարներ կարող են հատկացվել վերջիններիս:

«Այն պետությունները, որոնք իսկապես խորը բարեփոխումների ուղիով կգնան, կարող են ավելին ակնկալել Եվրամիության կողմից, այդ թվում նաև ֆինանսների տեսքով: Այսօրվա միտումները պահպանելու դեպքում Հայաստանը հայտնվում է շատ լավ դիրքերում, որպեսզի  ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներից մեկը լինի այդ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքից օգտվելու համար»,- ընդգծել է նա:

Ըստ Ֆյուլեի՝ հայ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ երկուստեք հավատարիմ են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանն ու սերտացմանը:

«Գտնում ենք, որ ինտենսիվ շփումները մեր միջև համահունչ են Հայաստանում բարեփոխումների օրակարգի ընդլայնմանը: Գնահատում ենք այն դրական առաջընթացը, որ Հայաստանը ձեռք է բերել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակում, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ նախապատրաստական աշխատանքների իրականացումը»,- նշել է նա:

Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել հայկական իշխանություններին՝ ներքին հավակնոտ բարեփոխումների իրականացման շուրջ և արդեն իսկ կրկնապատկել է այս ուղղությամբ տրամադրվող օժանդակությունը: 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  Շտեֆան Ֆյուլեին այս կարևոր և օգտակար հանդիպման համար:

«Հանդիպման ընթացքում իրականացրեցինք մտքերի փոխանակում՝ մեր ծրագրերի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրեցինք 33 ուղղություններով միջոցառումներից  բաղկացած նոր բարեփոխումների օրակարգ, որի նպատակն է՝ նոր թափ հաղորդել եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող գործողություններին»,- հայտնել է վարչապետը:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին