ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Վերածնունդ» ֆիլմաշարի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից:
Նկարահանումներն իրականացրվել է Գյումրիի «Վան» հեռուստաստուդիան: Ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված է Հայաստանին, իսկ մյուսները` Երևանին և հանրապետության 10 մարզերին:
Ինչպես նշեց «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը, «Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի հանրապետությունում և Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու և գնահատելու իրենց հնադարյան հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան և հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան:
«Մեր ընկերության համար Անկախության տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: Ընկերության պատմությունը սերտորեն կապված է անկախ Հայաստանի պատմության հետ: Ինքնիշխան Հայաստանի ինստիտուտների ներդաշնակ գործունեությունն այսօր ընթանում է տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից մեկի` հեռահաղորդակցան զարգացմանը զուգահեռ: Իմ կարծիքով, այս ֆիլմը, որն արտացոլում է Հայաստանի պատմական զարգացման վերջին շրջանը, կօգնի աճող սերունդներին էլ ավելի իմաստավորել Անկախության տոնի նշանակությունը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը, իսկ 2007 թվականի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև բարձր արագության Ինտերնետ հասանելիության ծառայություններ: -0-