Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները շարասյունով կանցնեն զինվորական շքերթի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Երևանում՝ հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Բացի այդ, ըստ նրա՝ շքերթին կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք մտնում են Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում:
Ակնկալվում է, որ շքերթը ժամանակակից Հայաստանի պատմության մեջ խոշորագույներից մեկն է լինելու, որի ընթացքում ցուցադրվելու են հայկական բանակին պատկանող ռազմական տեխնիկայի տեսակները, այդ թվում՝ սեփական արտադրության: Խոսքը, մասնավորապես, «Կռունկ» հայկական անօդաչու թռչող սարքերի մասին է: -0-