ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել են մասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը սեպտեմբերի 21-ին կայանալիք հանդիսավոր ճաշկերույթի, ռազմական շքերթի և տոնական համերգի պաշտոնական հրավեր են ստացել:
Երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ Քոչարյանը չի կարողանա ներկա գտնվել տոնական միջոցառումներին, քանի որ այդ օրերին արտասահմանում է գտնվելու:
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից չմեկնաբանեցին նախկին նախագահի որոշումը:
Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ է եղել 1991-1998 թվականներին: Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1998 թվականի մարտից 2008 թվականի ապրիլը:
Որոշ ԶԼՄ-ների վարկածով՝ Հայաստանի գործող նախագահ սերժ Սարգսյանը ցանկանում էր քաղաքական նոր կուլտուրա ներդնել և իր վրա վերցնել «մեծ հեշտացման առաքելություն` դրանով իսկ մի շարք հարցեր լուծելով»: -0-