Հայ սկաուտները Արագածի հարավային գագաթ կբարձրանան ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ

17.09.2011, 10:48
Հայ սկաուտները Արագածի հարավային գագաթ կբարձրանան ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ
Հայ սկաուտները Արագածի հարավային գագաթ կբարձրանան ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ

Սեպտեմբերի 20-21-ը Հայաստանի ազգային սկաուտական շարժումը քայլարշավ է կազմակերպում դեպի Արագած լեռան հարավային գագաթ: Քայլարշավը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին, հաղորդում է կազմակերպության կենտրոնական կոմիտեն:

Ակցիան կանցկացվի «Անկախ Հայաստան՝ միասնական երիտասարդություն» կարգախոսով:

Քայլարշավին կմասնակցի շուրջ 200 հոգի, որոնց թվում, բացի սկաուտներից, կլինեն նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և երիտասարդներ՝ երկրի տարբեր մարզերից:

Ծրագրվում է, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության հռչակման օրը լեռան գագաթին հուշավահանակ կտեղադրվի: -0-