ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշանակվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, այդ կապակցությամբ ՀՀ նախագահի 2011թ.-ի հուլիսի 13-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» հրամանագրում համապատասխան փոփոխություններ են կատարվել:
Սեպտեմբերի 15-ին նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում Մուկուչյանի լիազորությունների դադարեցման մասին:
Հայկական ԶԼՄ-ները կարծում են, որ Մուկուչյանը իշխանության ամենահավանական թեկնածուն է ԿԸՀ-ի ղեկավարի պաշտոնի համար:
ՀՀ ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանը մահացել է սեպտեմբերի 10-ին սրտի կաթվածից: -0-